Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Ինչպե՞ս թողնել ծխելը. ժողովրդական դեղամիջոց. video-jam.ru

Ինչպե՞ս թողնել ծխելը. ժողովրդական դեղամիջոց. video-jam.ru

Նախկին ծխողներից շատերը պնդում են, որ ծխելը թողնելն ամենադժվար բանն է եղել իրենց համար: Այնուամենայնիվ, շատ մարդկանց հաջողվել է մեծ վճռականություն ցուցաբերել և հաջողության հասնել այս հարցում:

Ծխախոտի մեջ նիկոտինի պարունակությունը հանգեցնում է ծխախոտից կախվածության և համարվում է հիմնական պատճառ, թե ինչու ծխողները չեն կարողանում թողնել ծխելը:

Ընդ որում, որքան շատ եք ծխում, այնքան ավելի շատ եք նիկոտինի կարիք ունենում, եթե օրգանիզմը չի ստանում նիկոտին, ակնհայտ անհարմարություն է զգում` խիստ կարիք ունենալով ծխախոտի:

Ներկայացնում ենք մեղրախոտի (լատ. Stevia) օգնությամբ մի մեթոդ, որը կօգնի հրաժարվել ծխախոտից:

Ինչպես օգտագործել մեղրախոտը` հաղթահարելու ծխելը և դրա ցանկությունը:

Գերմանական շատ հետազոտություններ ցույց են տվել, որ մեղրախոտը կարող է օգնել բուժելու ծխելու և խմելու հակումը:

Դարեր շարունակ այս բույսն օգտագործվել է որպես շաքարի բնական փոխարինիչ եւ նման չէ շաքարի մյուս փոխարինիչներին:

Հարավային Ամերիկայում և Ասիայում մարդիկ տարիներ շարունակ օգտագործում էին մեղրախոտը, որով նրանք քաղցրացնում էին իրենց ըմպելիքները, ինչպես, օրինակ` թեյը:

Հակածխախոտային թերապիա

Երբ դուք ծխելու ցանկություն զգաք, պարզապես մեղրախոտի մի քանի կաթիլ կաթեցրեք բերանում. այն ակնթարթորեն կսպանի ծխելու ցանկությունը:

մեղրախոտը կարող է օգնել նվազեցնել քաղցրավենիքի հանդեպ ցանկությունը և հավասարակշռել արյան մեջ շաքարի պարունակությունը: Այն լիովին անվտանգ և օգտակար մարդկանց, ովքեր տառապում են շաքարային դիաբետով և հիպերգլիկեմիայով:

Ավելին, այն կարող է նպաստել նաև քաշ կորցնելուն:

Սկզբնաղբյուր. video-jam.ru
Լուսանկարը. The Independent
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ